News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Իջևան Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրենի վերաբերյալ գործը դատարանում է։ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝  Նարեկ Վանեսյանը 2015թ մայիսի 29-ից մինչև 2015թ հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջևան Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությումբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանին որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ Ալլա Ասիրյանինց հափշտակել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Գործը մակագրվել է Տավուշի մարզի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին։

Նշենք, որ Վանեսյանը «Իջևան Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրե է 2015թ. 6 ամիս ժամկետով։ Այնուհետ Վանեսյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։

2018թ. հոկտեմբերին Նարեկ Վանեսյանը տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել Բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ