News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Մի քանի ամիս առաջ իմ էջում տեղադրեցի ֆիզիկական վատ պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ, որոնց վերանորոգումը նախատեսում էինք սկսել այս տարի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել:

«Այժմ տեղադրում եմ լուսանկարներ, թե ինչպիսին են լինելու այդ դպրոցները հիմնանորոգումից հետո (լուսանկարներում՝ Ա․Ղարիբյանի անվան թիվ 142 դպրոցի ներկան ու ապագան):

Բովանդակային փոփոխություններին զուգահեռ մենք կարեւոր ենք համարում շենքային պայմանների բարելավումը, որովհետեւ մեր երեխաներն արժանի են լավագույն միջավայրի: Ստեղծելով ուսանելու համար գերազանց պայմաններ` գերազանց արդյունքներ ենք ակնկալում մեր աշակերտներից»,-նշել է նախարարը:

Տպել
Ամենաշատ