News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 9-ին արտախորհրդարանական 10 ուժերի մասնակցությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագիծը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացելով հանդիպումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար եւ ընդգծել երկրի համար նման կարեւոր փաստաթղթի շուրջ քննարկումների կազմակերպումը՝ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան օրենսգիրք ունենալու առումով:

ԱԺ նախագահը  նաեւ նշել է, որ հունիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը եւ երկրորդ ընթերցումից առաջ նման ձեւաչափով քննարկումների անցկացումը հնարավորություն կտա հավաքագրել ոչ միայն խորհրդարանական, այլեւ՝ արտախորհրդարանական ուժերի առաջարկները եւ ներկայացնել կառավարություն:

Այնուհետեւ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական ուղղությունները, նորամուծությունները եւ փոփոխությունները, որից հետո արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները առաջադրել են հարցեր եւ հանդես եկել առաջարկություններով:

Երկրորդ ընթերցումից առաջ առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է:

Քննարկմանը մասնակցել են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ