News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունները հաղթահարելու անկարողությունը կհանգեցնի «սոցիալական մեծ հուզումների» եւ ճնշման սաստկացման իմիգրացիայի առումով։ Այս մասին ասել է բրիտանացի գիտնական, նատուրալիստ, սըր Դեւիդ Աթենբորոն բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության խորհրդարանական կոմիտեին կլիմայի փոփոխության վերաբերյալ իր հետազոտության շրջանակում, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝  էկոլոգիական խնդիրների լուծումը թանկ կարժենա եւ կպահանջի մարդկանց կենսակերպի փոփոխություններ, օրինակ՝ սննդակարգում եւ ավիաթռիչքների հարցում, որոնց արժեքը կարող է բարձրանալ։ Բայց կան շահույթ ստանալու եւ նոր ներդրումների օգտագործման «հսկայական հնարավորություններ, ասել է նա։

Նա նշել է, որ փոփոխվող կլիմայի ամենավառ օրինակն այցելությունն էր Մեծ Բարիերային խութ եւ նրա գունազրկումը ջերմաստիճանի բարձրացման պատճառով։

Սըր Դեւիդը նաեւ հիշում է, թե ինչպես է այցելել Հարավային Գեորգիայի սառցադաշտ՝ Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում, իսկ հետո վերադարձել մեկ տասնամյակ հետո նույն տեղը, որտեղ սառցադաշտն այլեւս չէր երեւում, որովհետեւ այն մինչեւ հիմա նահանջում է։ «Եթե կլիմայի փոփոխությունները շարունակվեն, աշխարհը կբախվի հսկայական խնդիրների իմիգրացիայի հետ կապված։ Աֆրիկայի ընդարձակ շրջաններ ավելի քիչ հարմար կլինեն կյանքի համար, քան հիմա, եւ կլինեն էական խախտումներ մեր ազգային սահմանների միջեւ հավասարակշռությունում։ Այսպիսի խնդիրներն անընդհատ կավելանան, եւ մենք ստիպված կլինենք որոշել, թե ինչ ենք անելու դրա հետ»։

Նրա կարծիքով՝  հարկավոր է արդյունաբերությունում խթանել նոր տեխնոլոգիաների ներդրումը էներգիայի արտադրության, պահպանման եւ տեղափոխման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ