News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հորմուզի նեղուցով նավթի արտահանման խախտումը գլխավոր խոչընդոտը կդառնա Իրաքի տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդուլ Մահդին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լրվածությունը կազդի նեղուցով Իրաքի նավթի արտահանման վրա, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ կառավարությունը չնախատեսված հանգամանքների դեպքում կքննարկի գործողությունների ծրագիրը:

«Իրաքը արտահանման քիչ կետեր ունի»,- ասել է Մահդին:

Հորմուզի նեղուցը կենսական կարեւորություն ունեցող երթուղի է, որը կապում է նավթի արտադրողներին Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի շուկաների հետ:

Մահդին նշել է, որ երկրի ղեկավարությունը չնախատեսված հանգամանքների դեպքում երկու ծրագիր կիրականացնի, որոնք ուղղված կլինեն նավթի հետագա արտահանման ամրապնդմանը:

Նախարարությունը նաեւ դիտարկում է հարավում ծովային նավթային սարքի ստեղծման հարցը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ