News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բաքվում ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը կանցկացնի բանակցություններ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի (ՄԶՈՒ) գերագույն գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերի հետ:

«Բաքվում Վալերի Գերասիմովը կանցկացնի բանակցոթյուններ ՆԱՏՕ-ի ՄԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերի հետ»,-հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: «Նախատեսված են նաեւ բանակցություններ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ»,-ասել են նախարարությունում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր հրամանատար Վալերի Գերասիմովի հանդիպումը ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գեներալ Քերթիս Սքապարոթիի հետ կայացել էր Բավքում 2018 թվականի դեկտեմբերին:

Վալերի Գերասիմովին եւ Թոդ Ուոլթերին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ