News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական Ջեյմս Ռիշը սենատորների դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է չորեքշաբթի կոմիտեի պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական  Ջեյմս Ռիշը սենատորների դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված։

Օրինագծի համահեղինակներն են սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիր նահանգից), Մարկո Ռուբիոն (հանրապետական Ֆլորիդա նահանգից) եւ Քրիս Կունսը (դեմոկրատ Դելավեր նահանգից)։ Այն նախատեսում է թագավորության հետ հարաբերությունների լիակատար եւ ռազմավարական վերանայում, ինչպես նաեւ սահմանափակումների կիրառում սաուդցիներին վիզաներ տրամադրելիս։ Մասնավորապես, օրինագծի համաձայն՝ վիզաներ չպետք է տրվեն թագավորական ընտանիքի անդամներին։

Ռիշը նշել է, որ Սաուդյան Արաբիայի պահվածքը մտահոգիչ է արդեն երկար ժամանակ, սակայն «դա հասել է գագաթնակետին Ջամալ Խոշագջիի սպանությունից հետո, որն ահավոր իրադարձություն էր, որի պատասխանատուները պետք է պատժվեն»։ 

Շահինն իր հերթին կարեւորել է այն, որ Սաուդյան Արաբիայի նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը հասկանում են ինչպես ԱՄՆ Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները:

«Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտմամբ մտահոգության աճի եւ միջազգային նորմերի անտեսմամբ առաջացող տագնապի հետ կապված Կոնգրեսը պետք է լրացուցիչ միջոցներ ընդունի, որպեսզի [ԱՄՆ] վարչակազմին համոզի վերանայել 2 պետություններիր հարաբերությունները,- հայտարարության մեջ մերջբերվել է նրա խոսքը: - ԱՄՆ-ն չի կարող անտեսել թագավորության գործողությունները, եւ այս օրինագիծը երկու կուսակցությունների ուղիղ ուղերձն է Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ