News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Էներգետիկ համակարգում երեկ տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան` Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո,  խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ  էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝  հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգում վթարի պատճառով՝ հոսանքի անջատումներ են եղել։ Անջատվել էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը։ 12։45–ին հոսանքազրկվել էր նաեւ Երեւանի մետրոպոլիտենը, որի հետեւանքով 2 գնացքներ մնացել էին թունելներում։ Կարճ ժամանակում ուղեւորներին տարհանել են, տուժածներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը երկրորդ ԱԷԿ-ի կարիք ունի. փորձագետ
Ազատյանը շեշտեց, որ երկրի էներգետիկ համակարգը պետք է կարգի բերել, հավելելով, որ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման դեպքում, հնարավոր կլիներ խուսափել էլեկտրականության անջատումից...
Նավթի գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են...
Ավինյանը էմիրաթական «Մասդար» ընկերությանը ներկայացրել է ՀՀ–ում վերականգնվող էներգետիկայի ներուժը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը...
Գազից հրաժարվել-չհրաժարվելը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով, գնով ու դիվերսիֆիկացիայով. փոխվարչապետ
Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախեւառաջ մեր հայրենակիցների շահերով եւ այստեղ որեւէ կաշկանդվածություն չպետք է լինի...
«Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու մոտ ժամանակներս. Մհեր Գրիգորյանը՝ հայ-ռուսական բանակցությունների մասին
Գազից հրաժարվելը կամ չհրաժարվելը հարց է, որը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով, գնով ու դիվերսիֆիկացիայով...
Մեր էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակը թույլ կտա ցանկացած սցենարի դեպքում լուծումներ գտնել. փոխվարչապետ
Տեխնիկական ռիսկեր միշտ կան, որոնք որեւէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի հետ...
Ամենաշատ