News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Լիդիէյթ քաղաքի բնակչուհին հոգնել էր վարորդներից, որոնք մշտապես գերազանցում էին արագությունն իր փողոցում եւ որոշել ստեղծագործաբար լուծել խնդիրը: Էդի Փոուփը պատրաստել էր ոստիկանի խրտվիլակ արագությունը չափելու համար շարժական տեսակցիկը ձեռքին, հաղորդում է BBC-ը:

Նրա խոսքով՝ գաղափարը ծագել էր Սաութպորտ ռոուդում երեք ավտովթարներից հետո: Ոչ մի հայ-թեք. խրտվիլակը պատրաստված է հին զուգագուլպաներից եւ լցված է ծղոտով:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ խրտվիլակը որեւէ օրենք չի խախտում, ոստիկանությունը չի առարկում եւ, դեռ ավելին, ողջունում է թույլատրելի արագության պահպանմանն ուղղված միջոցառումները: Անցած շաբաթ խրտվիլակին առեւանգել էին եւ թաքցրել թփերում, սակայն Փոուփն արագ գտել էր դրա մնացորդներն ու հեշտությամբ վերականգնել Սպիդոյին, որն այսօր եւս իր տեղում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ