News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Շուրջ 400 հազար մարդ գրանցվել է ֆեյսբուքյան միջոցառմանը, որը խոստանում է իրականացնել ստուգիչ այց Հարավային Նեւադայում գտնվող «Զոնա 51»-ում այլմոլորակայիններ տեսնելու համար, հաղորդում է USA Today-ը:

Էջում օգտատերերին առաջարկվում է սեպտեմբերի 20-ին հավաքվել Զոնա 51-ում Այլմոլորակայինների կենտրոնում, ճաշարանում, խանութում եւ հասարակաց տանը Ամարգոսի հարթավայրում, որը գտնվում է Լաս Վեգասից շուրջ 90 կմ հեռավորության վրա:

Չնայած մինչ այդ միջոցառումը դեռ մի քանի ամիս կա՝ սոցիալական ցանցերի օգտատերերն արդեն սկսել են խորհել այն մասին, թե ինչ կարող է լինել Նեւադայի անապատում գաղտնի օբյեկտի ներսում:

Այդ օբյեկտը երկար ժամանակ դավադրության տեսության առարկան էր, եւ շատերը գտնում են, որ դա կարող է լինել կառավարական բունկեր, որտեղ թաքցնում են ՉԹՕ եւ այլմոլորակայիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ