News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում բավականին նյարդային են արձագանքել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը, որը հավանություն է տվել դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական լրացմանը՝ ԱՄՆ-ում արտադրվող պաշտպանական նշանակության ցանկացած արտադրանք Ադրբեջանին տրամադրելու արգելքի մասին, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղ ժամանող կամ այնտեղից մեկնող  քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու համար:

«Մինչեւ հիմա ԱՄՆ-ն Ադրբեջանին սպառազինություն չի վաճառել: Չնայած դրան, Ադրբեջանը հնարավորություն ունի այլ երկրներից ձեռք բերել առաջավոր ռազմական տեխնոլոգիաներ»,- նշված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Երիկրի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Ադրբեջանի ՌՕՈՒ-ն հակաօդային պաշտպանության տարբեր միջոցներ ունի, որոնք ունակ են ապահովելու երկրի օդային տարածքի պաշտպանությունը եւ անհրաժեշտության դեպքում ակնթարթային պատասխան տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ