News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Քաղաքապետը քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն պարգեւավճարներ է բաժանում:  Երեւանի ավագանու «Լույս» խմբակկցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով քաղաքապետը սխալ մեթոդաբանությամբ է առաջնորդվում:

«Քաղաքապետը փոխանակ գնար աշխատավարձերի բարձրացման ճանապարհով, գնաց պարգեւավճարներ բաժանելու ճանապարհով, այն էլ անհասկանալի համամասնությամբ, թե ինչու այս կամ այն աշխատակցին այդքան պարգեւավճար տալ, դա էլ լրիվ սուբյեկտիվ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաժակյանը:

Նա նշեց, որ իրենք առաջարկել են աշխատավարձերի բարձրացման նախագիծ, որը սակայն մերժվել  քաղաքապետի կողմից:

«Քաղաքապետն ուղղակի չի կողմնորոշվում, թե ինչ ձեւ բարձրացնի աշխատավարձերը, իհարկե, ակնհայտ է, որ աշխատավարձերի բարձրացման խնդիր կա, եւ նա էլ որոշել է պահի իր հայեցողությունը, քանի որ եթե աշխատավարձերի բարձրացման դեպքում պահումներ են լինում, իսկ պարգեւավճարների դեպքում պահումներ չեն լինում»,- ասաց Խաժակյանը` նշելով, որ պարգեւավճարների չափերը խիստ սուբյեկտիվ են եւ անհավասար:

Երեւանի քաղաքապետարանի էջից տեղեկանում ենք, որ աշխատակիցներն ու վարչական շրջանի ղեկավարները պարգեւատրումներ են ստացել:

Նշենք, որ  պարգեւատրվել են՝ քաղաքապետի առաջին տեղակալ՝ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը եւ աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ 965.000 դրամ յուրաքանչյուրին:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգեւատրվել է 840.000 դրամով։ Նույն չափով պարգեւատրվել են մի քանի վարչության պետեր:

Տպել
Ամենաշատ