News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՆԱՍԱ-ն հրապարակել է Curiosity մարսագնացի լուսանկարը, որն արվել է Մարսի արբանյակից HiRISE տեսախցիկով՝  Mars Reconnaissance Orbite սարքի վրա տեղադրված, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ գործակալությունը ստացել էր նկարը արբանյակային կայանից դեռեւս այս տարվա մայիսի 31-ին: Curiosity լուսանկարի վրա երեւում են փոքր կետեր:

Մարսագնացը հայտնվել էր կադրում Էոլիդա լեռան Գեյլ հրաբխային խառնարանի տարածքում հետազոտության ժամանակ:

Curiosity-ն ժամանել էր Կարմիր մոլորակի մակերեւույթին 2012 թվականի օգոստոսի 6-ին: Աշխատանքի տարիների ընթացքում մարսագնացը բարեհաջող կատարել էր իր առաքելության հիմնական խնդիրները՝ հայտնաբերելով Մարսի վրա տաք քաղցրահամ լճերի եւ գետերի գոյության հետքերը, ինչպես նաեւ իրականացրել էր մի շարք այլ բացահայտումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ