News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ուկրաինայում Նիկոլաեւ-Սնիգիրյովկա ավտոճանապարհին ՎԱԶ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս հեծանվորդների եւ ընկել ջրանցքը: Դեպքի հետեւանքով տուժել է վեց երեխա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նիկոլաեւսկի մարզի ազգային ոստիկանության գլխավոր վարչության կայքում հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Կրասնոե Վիտովսկո գյուղի շրջանում: ՃՏՊ-ի հետեւանքով տուժել է 14-17 տարեկան վեց դեռահաս, որոնք հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով: Նախնական տվյալներով՝ Նիկոլաեւի բնակիչ, ավտոմեքենայի 25-ամյա վարորդը չի տուժել դեպքի հետեւանքով: Դեպքը քննվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հատկանիշներով, որը ենթադրում է պատիժ տուգանքի կամ մինչեւ երեք տարվա ազատազրկման տեսքով: Քննչական գործողությունները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ