News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է փուլ առ փուլ հանել Վրաստանի դեմ սահմանափակումները՝ պայմանով, որ այդ երկիրը պատրաստ կլինի համագործակցության, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

«Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ շարժվել սահմանափակումները փուլ առ փուլ հանելու ուղղությամբ, եւ ես դա գիտեմ... Բայց Ռուսաստանը դա կանի, եթե լիովին հասկանա եւ համոզված լինի, որ դրան պատրաստ կլինեն նաեւ վրացական իշխանությունները»,- ասել է Կալաշնիկովը լրագրողներին Պետդումայում «Վրաստանի հայրենասերների դաշինքի» պատգամավորների հետ հանդիպումից հետո։

Ավելի վաղ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Գավրիլովի հետ միջադեպը հանգեցրել էր զանգվածային բողոքների եւ լարվածության աճի Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում։ Վրացական ընդդիմության դժգոհության առիթ էր հանդիսացել այն, որ հունիսի 20-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) ժամանակ Թբիլիսիում Գավրիլովը այդ կազմակերպության նախագահի իրավունքով զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը։

Ընդդիմադիրները դրանից հետք լքել էին դահլիճը, նիստն ընդհատվել էր, իսկ հետո խորհրդարանը զավթել էին արմատականները։ Ինչպես ասել է ՌԻԱ «Նովոստի»-ին Գավրիլովը, https://ria.ru/ շենք ներխուժած մարդիկ նրա վրա ջուր են լցրել եւ փորձել խլել փաստաթղթերը։ Թբիլիսին հեղեղվեց բողոքի ակցիաներով, որոնց ընթացքում ցուցարարները դեմ էին հանդես գալիս ռուս պատվիրակների մասնակցությանը ՈւՄՎ նստաշրջանին։ Հատուկ ջոկատայինները ցրեցին ցույցը, բայց հաջորդ օրը բողոքները շարունակվեցին։ Տուժեց 240 մարդ, ավելի քան 300 հոգի կալանվեց։

Այս իրադարձությունների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով արգելվում էր ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան ուղեւորներ տեղափոխել, եւ խորհուրդ էր տրվում զբոսաշրջային օպերատորներին ու գործակալներին չվաճառել այդ երկրի ուղեգրեր։

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, երկրների միջեւ երկխոսությունը պահվում է Ժնեւի բանավեճերի շրջանակում։ Երկու երկրների հարաբերությունները խզվել են վրացական կողմից այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները քանիցս հայտարարել են, որ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները եւ վերանայման ենթակա չէ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ