News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը քննադատել է ԱՄՆ նախագահին այն խոսքերի համար, որոնք նա ասել է Թվիթերում «ԱՄՆ կոնգրեսի «առաջադեմ» կանանց հասցեին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով New Zealand Herald թերթին։

«Ես հպարտանում եմ, որ Նոր Զելանդիայում մենք գնահատում ենք  մարդկանց միջեւ տարբերությունները։ Ես միանգամայն այլ տեսակետի կողմնակից եմ, քան նախագահ Թրամփը,- ընդգծել է Արդեռնը։- Մենք կարծում ենք, որ նորզելանդական խորհրդարանում պետք է լինեն տարբեր մշակույթների եւ էթնոսների ներկայացուցիչներ։ Չի կարելի գնահատել մարդուն՝ ելնելով նրա ծագումից, եւ դրա հիման վրա անել եզրակացություններ խորհրդարանական լինելու նրա իրավունքի մասին»։

Հուլիսի 14-ին Թրամփը Թվիթերում քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի այսպես կոչված առաջադեմ կին դեմոկրատներին։ Սպիտակ տան ղեկավարը վերջիններին առաջարկել էլ «բարձրաձայն եւ չարամտորեն» ամերիկացիներին ԱՄՆ կառավարությունը կառավարել սովորեցնելու փոխարեն «գնալ հետ» եւ «օգնել լիովին ավերված եւ հանցագործությամբ լցված այն վայրերը, որտեղից նրանք եկել են»։

Թրամփը չի ճշտել, թե հատկապես ում մասին է խոսում, բայց, ինչպես տեղեկացնում է NBC հեռուստաընկերությունը, նրա ասածները հայտնվել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի դեմոկրատների միջեւ լարվածության ֆոնին, որոնց ազդեցության աստիճանը Փելոսին մինչ այդ հարցականի տակ էր դրել։ Այդ խմբում էին Սոմալիից 12 տարեկանում ԱՄՆ տեղափոխված  Իլհան Օմարը, ինչպես նաեւ Ռաշիդա Թլաիբը, Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը եւ Այանա Փրեսլին։ Վերջին երեքը ծնվել են ԱՄՆ-ում, բայց Թլաիբը ծագումով պաղեստինցի է, Օկասիո-Կորտեսն ունի լատինամերիկյան արմատներ, իսկ Փրեսլին աֆրոամերիկուհի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ