News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Սեւանի ջրի մակարդակի իջեցման հարցում մեղավոր է ողջ ժողովուրդը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 16-ին ասել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։

Նրա խոսքով՝ սկզբում ջրի մակարդակն իջել է խորհրդային շրջանում՝ էներգետիկ կարիքների համար, իսկ հետագայում, արդեն անկախ Հայաստանում, նորից իջեցվել է մի քանի սանտիմետրով։ «Միեւնույն ժամանակ, այն հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է ակտիվություն ցուցաբերեին եւ խոչընդոտեին աղետալի որոշումներին, պասիվություն ցուցաբերեցին։ Նման պասիվություն նկատվել է նաեւ այն ժամանակ, երբ ընդունվեցին որոշումներ «Նաիրիտի» եւ ԱԷԿ-ի վերաբերյալ։ Հայաստանի հարցերով զբաղվելու փոխարեն նրանք զբաղված են Փարիզի, Օսլոյի կամ էլի մի ուրիշ տեղի էկոլոգիական հարցերով»,- նշել է նա։

Պողոսյանը անհեթեթ է համարում Սեւանի մասին առանձին օրենքի առկայությունը, քանի որ կա Ջրային օրենսգիրք, որը պետք է տարածվի բոլոր ջրային ռեսուրսների վրա։ Փորձագետի կարծիքով՝ պետք է այնպես անել, որպեսզի անպայման պահվի ջրի ծավալը 170 մլն խորանարդ մետր մակարդակին։

Նա միաժամանակ ավելացրել է, որ որոշ մարդիկ, որոնք այսօր ակտիվություն են ցուցաբերում Սեւանի հարցի առնչությամբ, առհասարակ չպետք է խառնվեն։ «Անհասկանալի է, թե ինչու է խառնվում Սասուն Միքայելյանը։ Նա, ինչ է, Կոպեռնիկո՞սն է, թե՞ ամենագետ։ Այդ ամբողջ ակտիվությունը միայն իրեն ցուցադրելու նպատակ ունի»,- ամփոփել է Արմեն Պողոսյանը։

Նշենք, որ հուլիսի 15-ին Սեւանի լողափերի սեփականատերերը փակել էին Սեւան-Երեւան ավտոմայրուղին՝ բողոքելով այն տեղեկության դեմ, որ լճում վտանգավոր է լողալը, ինչի հետեւանքով կրճատվել է հովեկների եւ զբոսաշրջիկների թիվը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ