News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն երեքշաբթի նստած են լսել իրենց երկրների օրհներգերը Բեռլինում բանակցություններից առաջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերմանական n-tv հեռուստաալիքին։

Պաշտոնական միջոցառման ընթացակարգի փոփոխություն տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Անցած շաբաթ Բեռլինում Մերկելը եւ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենն են նստած լսել ազգային օրհներգերը։ Այն ժամանակ Bild պարբերականը տեղեկացրել էր, որ ընթացակարգը փոխվել է Մերկելի ցանկությամբ։

Առաջին անգամ Մերկելի ուժեղ ցնցումը տեղի ունեցավ Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Ավելի ուշ կանցլերն  իր հիվանդագին վիճակը բացատրել էր ջրազրկմամբ եւ նշել, որ ջուր խմելուց հետո նա շատ ավելի լավ է զգացել։ Դրանից հետո նման նոպա նա ունեցել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի մոտ ընդունելության ժամանակ։

Երեք շաբաթում երրորդ անգամ նրա մոտ դող սկսվել է անցած շաբաթ, Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ։ Դողը տեւել է մոտ մեկ րոպե, բայց նախորդի նման ուժեղ չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ