News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրյալ Շանթ Մանուկյանի պաշտպանի բողոքը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը։

 Վերջինս բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ քրեական դատարանի այն որոշման դեմ, որով  բեկանվել էր Շանթ Մանուկյանին կալանավորելու մասին միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության: Վճռաբեկի կողմից բողոքը վերադարձնելուց հետո Մանուկյանի խափաման միջոցի վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագրծվող առարկայի գործադրմամբ) նախատեսված հանցանք կատարելու համար։

2019թ. փետրվարի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր քննչական կոմիտեի քննիչի՝ Շանթ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ։

Դատարանը փաստել էր, որ Մանուկյանին ձերբակալելու կամ կալանավորելու որևէ փաստական հիմք առկա չէ։ Դատախազությունը, սակայն բողոքարկել էր այս որոշումը՝ համարելով, որ առկա է հիմնավոր կասկած։

Հիշեցնենք, որ «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էր ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գեւորգյանը՝ եւս 7 անձ՝ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածներից 21-ամյա Ջիվան Հարությունյանն էլ դեպքից երկու շաբաթ անց մահացել էր հիվանդանոցում։

Գործի շրջանակում, ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 21 անձ, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ, սակայն սպանությունները մնում են չբացահայտված։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ