News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես ցանկանում է բալիստիկ հրթիռների ծրագրի հարցով բանակցություններ սկսել, ապա վարչակազմը պետք է դադարեցնի Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին ու Մերձավոր Արեւելքում իր մյուս դաշնակիցներին տասնյակ միլիարդավոր դոլարների չափով զենքի վաճառքը:

NBC-ի հետ զրույցում Զարիֆը հայտարարել է, որ ամերիկյան զենքը տարածաշրջանը «պայթյունավտանգ» է դարձնում:

«Եթե դուք ցանկանում եք բանակցել, ապա պետք է քննարկենք զենքի քանակը, որը դուք վաճառում եք մեր տարածաշրջանին: Անցած տարի Իրանը 16 մլրդ դոլար է ծախսել իր զինված ուժերի վրա: Երկրի բնակչությունը կազմում է 82 մլն մարդ… ԱՄԷ-ն միլիոնավոր բնակչությամբ 22 մլրդ դոլար է ծախսել, Սաուդյան Արաբիան, որտեղ բնակվում է մեր բնակչության կեսը, ծախսել է 67 մլրդ դոլար: Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, սակայն միայն պատժամիջոցների չեղարկման դեպքում»,- ասել է Զարիֆը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ