News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է խորհրդանշական բանաձեւ, որով դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփին չորս ոչ սպիտակ դեմոկրատների դեմ հարձակումների համար, որոնց նա առաջարկել է գնալ այնտեղ, որտեղից իբր եկել են, տեղեկացնում է BBC-ն։

Բանաձեւը, որը պարտադիր կիրառման ուժ չունի, անցել է գերազանցապես շնորհիվ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության ձայների։ Ընդամենը չորս հանրապետական է միացել դեմոկրատներին։

240 ձայնով (187-ի դեմ) ընդունված փաստաթղթում Թրամփին կշտամբում են «ռասիստական նկատառումների համար, որոնք լեգիտիմացնում են աճող վախն ու ատելությունը նոր ամերիկացիների եւ մաշկի ոչ սպիտակ գույն ունեցող մարդկանց հանդեպ»։

Թրամփը նախօրեին հերքել էր իր ասածների ռասիստական ենթատեքստը։

Սկանդալն սկսվել էր Թրամփի թվիթներից, որոնք բոլորն ԱՄՆ-ում ընկալել են որպես անցած տարվա նոյեմբերին առաջին անգամ Կոնգրեսում ընտրված չորս երիտասարդ դեմոկրատուհիների՝ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի, Իլհան Օմարի, Այանա Փրեսլիի եւ Ռաշիդա Թլաիբի դեմ ուղղված հարձակումներ։ Թրամփը Թվիթերում գրել էր, որ նրանք ատում են Ամերիկան եւ եկել են քայքայվող երկրներից։

Թրամփը խորհուրդ էր տվել  նրանց վերադառնալ հայրենիք։ Իրականում նրանք բոլորը ԱՄՆ քաղաքացիներ են, ընդ որում՝ չորսից միայն Իլհան Օմարն է ծնվել այլ երկրում՝ Սոմալիում, բայց ապրում է ԱՄՆ-ում մանուկ հասակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ