News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 28
USD
478.49
EUR
523.13
RUB
7.28
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ:

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ եւ խմբեր, որոնք որեւէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ:

Այսուհետեւ ԱԱԾ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետեւել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը,  ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների մասին, ինչպես նաեւ ծանոթանալ  ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարեւոր ու հետաքրքիր տեղեկությունների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել