News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն  ընդուել է  Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին:

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաքելության նպատակը ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության եւ այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացումն է, ինչպես նաեւ Հայաստանում համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը։

Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության փորձը ռազմավարական հաղորդակցության մշակման, կառավարության տարատեսակ տեղեկատվական արշավների կազմակերպման գործում։

Ավագ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին այցի եւ ներկայացման համար եւ առաջարկել քննարկել թե՛ հանրության եւ թե՛ գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել պրոակտիվ տեղեկատվության հասցեագրման վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականության համատեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ