News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի աղտոտման պատճառներից մեկը բնակչության մի մասի մոտ կոյուղու համակարգի բացակայությունն է:

Հուլիսի 17-ին Ազգային ժողովում «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային քննարկման ժամանակ, որը նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այս մասին հայտարարեց  Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ տարածքներում տեղադրվել են մաքրման կայաններ, դա ոչ մի կերպ չի լուծել գոյություն ունեցող խնդիրները եւ նույնիսկ ավելի խորացրել է դրանք, քանի որ այդ մաքրման կայանները ավելի են աղտոտում  լիճը:

Ջավադյանը նշեց, որ լճի աղտոտման պատճառը նաեւ այն է, որ գետերով եւ գետակներով տարբեր առարկաներ են հոսում, իսկ մոտակա բնակավայրերի բնակիչները այնտեղ լվանում են իրենց մեքենաները եւ այլ առարկաներ, օգտագործելով լվացքի փոշի, ինչը, իր հերթին, լուրջ վնաս է հասցնում ջրին:

Փորձագիտական հանձնաժողովի ղեկավարը նաեւ նշեց, որ լճի շրջակա միջավայրի աղտոտումը տեղի է ունենում  Սեւանը շրջապատող ռեստորաններից, որոնք գտնվում են հարակից տարածքներում: Այդ ամբողջ աղբը արդյունքում հայտնվում է լճում:

«Այսպիսով 700 հա ծառ արդեն հատվել է, իսկ դրանցից մնացած կոճղերը մնացել են ջրի տակ: Այսօրվա դրությամբ դրանք արդեն փտել են: Ընդ որում 300 կետ իրենց հորատիպ զուգարաններով մնացել են ջրի տակ», - պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ Սեւանի փրկության համար հարկավոր է բավականին լուրջ եւ ահռելի աշխատանք կատարել:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ մինչեւ այսօր կատարված աշխատանքը թույլ չի տվել վերացնել առկա խնդիրները:

Յուրի Ջավադյանը ներկաներին հայտնեց, որ լճից ջրի նմուշներ են վերցվել հետագա ուսումնասիրության համար, եւ  շաբաթվա վերջում արդյունքները հայտնի կդառնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ