News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքն ապացուցեց, որ երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, հնարավոր է լուրջ խնդիրներ լուծել, ընդ որում` լուծել խաղաղ ճանապահով: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար մարդ, իշխանությունը հասկանում է, որ ուժի կիրառումը հավասար է ինքնասպանության: Կոնգրեսի նպատակն է կարողանալ հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճանի, որ կարողանանք պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Հայ Ազգային Կոնգրեսը լեգիտիմ ժոողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից է, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից»,-նկատեց Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողի խոսքով, իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, հույս ունեն, որ, ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը: «Դրա մասին է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով, ըստ որի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ իբր սկսվել է երկխոսություն եւ առճակատման վտանգն այլեւս հաղթահարված է»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

Նման կեցվածքը, ըստ նրա, խոսում է իշխանությունների անհեռատեսության մասին:

«Նման մոտեցումն ընդամենը արագացնում է ժողովրդի ցասման օրը: Մենք գնալու ենք այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար է հարցեր լուծում, այլ ոչ թե իշխանությունների: Ուստի, բոլորին կոչ ենք անում սկսել համազգային նախապատրաստություն ապրիլի 8-ի հանրահավաքին, եւ այդ օրվա հանրահավաքին անելիքների վերաբերյալ առաջարկներով հանդես գալ»,-առաջարկեց ՀԱԿ համակարգողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ