News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չեչեն տղան 4818 անգամ «ժիմ» է արել եւ գերազանցել ինգուշ տղայի ռեկորդը, հաղորդում է «Գրոզնի» կայքը:

Ռոխիմ Կուրիեւը 2 ժամում 4818 անգամ «ժիմ» է արել, ինչը, ՌԴ ռեկորդների գրքերից մեկի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Կոնենկոյի խոսքով, համաշխարհային ռեկորդ է:

Հունիսին Ինգուշիայից 6 տարեկան Իբրահիմ Լյանովը 2 ժամում 3720 անգամ «ժիմ» է արել:  

2018թ. նոյեմբերին հաղորդվել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ռեկորդակրին Mercedes է նվիրել եւ նրան հանրապետության պատվավոր քաղաքացի հռչակել:

Սակայն Գինեսի ռեկորդների գրքերի հետ 80-ական թթ. համագործակցող ՌԴ ռեկորդների գրքերի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Սվիստունովը նշել է, որ չի ճանաչում այդ ռեկորդները:

«Դեռեւս 1990թ. երիտասարդ մոսկվացի Կիրիլ Մաքսիմովը մեկ ժամում գրեթե 4000 անգամ «ժիմ» է արել, իսկ 2 ժամում՝ ավելի քան 7000 անգամ: Իսկ 2004թ. Հյուսիսային Օսիայից 9-ամյա տղան՝ 6,5 ժամում՝ 9263 անգամ»,- ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ