News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի դեմ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար պատժամիջոցների սահմանման նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուսումնասիրում ենք դա: Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել մի շարք պատճառներով: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այդ հարցում կարող էր լավ գործել: Նախկին վարչակազմը շատ մեծ սխալներ է գործել Թուրքիայի նկատմամբ»,- ասել է նա Սպիտակ տանը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ հանդիպման ժամանակ:

Լրագրողները խնդրել են նրան հստակեցնել՝ արդյոք ԱՄՆ-ը չի դիտարկում Ս-400-երի գնման պատճառով Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների ընդունման տարբերակը:

«Մենք դա դիտարկում ենք: Կտեսնենք՝ ինչ կանենք: Դեռեւս այդ մասին չենք հայտարարել»,- պատասխանել է Թրամփը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ