News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատներն ուժեղացրել են ճնշումը նախագահ Թրամփի վրա՝ պահանջելով պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։ Օրենսդիրները պահանջում են, որ նախագահը հետեւի օրենքին, որը նախատեսում է պատժամիջոցներ մտցնել բոլորի դեմ, ովքեր գործեր են վարում ռուսական պաշտպանական ճյուղի հետ, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Հանրապետական սենատորներ Ռիք Սքոթն ու Թոդ Յանգը ներկայացրել են բանաձեւ՝ Անկարայի դեմ, ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների գնման հետ կապված, պատժամիջոցներ մտցնելու կոչով։ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի գլխավոր դեմոկրատ Բոբ Մենենդեսն ասել է, որ Թուրքիան F-35 կործանիչների արտադրության ծրագրից հանելն այնքան էլ ուժեղ պատիժ չէ Անկարայի համար։

«Օրենքը միանշանակ նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական հատվածի եւ հատուկ ծառայությունների հետ «նշանակալի գործարքներ» կնքելու համար, ինչն, անկասկած, վերաբերում է Ս-400 համակարգերի մատակարարմանը»,- ասվում է Մենենդեսի հայտարարությունում։

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հակաթուրքական պատժամիջոցներ մտցնելու որոշումը Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով առայժմ չի ընդունված, բայց «իրավիճակը բարդ է»։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ դադարեցնում է Թուրքիայի մասնակցությունը F-35-ների արտադրության ծրագրին։ Այժմ թուրքական ռազմական գործարաններում արտադրվում են մոտ 900 բաղադրիչ եւ հանգույց, որոնք անհրաժեշտ են կործանիչների հավաքման համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ