News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի վերականգնողական կենտրոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տպել
Ամենաշատ