News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը շեշտել է, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրությունը սեւեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացման վրա եւ խնդրել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցել միջոցառումների կատարման ուղղությամբ արված աշխատանքները:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզով 2019 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքը: Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության, Ֆինանսների, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքնենրի նախարարությունների, Ոստիկանության եւ Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները:

Զեկույցներին հաջորդել են քննարկումները, որոնք մասնավորապես վերաբերում էին նշված գերատեսչությունների ոլորտներում ՀԸԳՀ շրջանակներում արդեն իսկ իրականացված գործողություններին, ինչպես նաեւ մինչեւ տարեվերջ նախատեսվող միջոցառումների իրականացմանը միտված աշխատանքների ընթացքին:

Մասնավորապես, քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ընդունմանը, անկանոն միգրացիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ռեադմիսիոն հայցերի էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմանը, հարկման ոլորտում թափանցիկության բարձրացմանը, ճանապարհային երթեւեկույթան անվտանգույթան չափանիշների, ինչպես նաեւ վարորդական վկայականների տրամադրման ընթացակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը, շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելմանն ու հասցված վնասի նվազեցմանն ու վերացմանը, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման լիարժեք կայացման ու տարածքային զարգացմանը միտված միջոցառումների ընթացքին:

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների ընթացքը պատշաճ կերպով ապահովելու համար եւ հույս հայտնել, որ մինչեւ տարեվերջ նախատեսված միջոցառումներն իրականություն կդառնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ