News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր՝ հուլիսի 19–ին մերժել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով անցնող Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանի բողոքը: Վերջինս դիմել էր դատարան` պահանջելով վերացնել առանձնատանը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված գործի շրջանակներում Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշումը:

Քննիչ Վոլոդյա Սիմոնյանը 2019թ. ապրիլի 3–ին որոշում է կայացրել գործով տուժողներ Արման և Գոռ Մկրտումյանների նկատմամաբ մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյին առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով։ Նշված որոշումը փաստաբանը նախ բողոքարկել է վերահսկող դատախազին, որը սակայն մերժել է այն։ Փաստաբանը դատարանից պահանջում էր վերացնել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը և որոշում կայացնել Հովհաննես Ռիժենկոյի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Մկրտումյանն ու որդին՝ Գոռ Մկրտումյանը, անձամբ են վնասազերծել իրենց բակ մուտք գործած անձանց: Վերջիններս գործով տուժողի կարգավիճակ ունեն:

Պաշտպան Արման Արզումանյանը, սակայն, կարծում է, որ դեպքի օրը Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության շրջանակներից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ