News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի ալ Դուլեյմիի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արեւելքում Հայաստանի առաջնահերթություններից է:

Զրուցակիցներն արձանագրել են առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացման նկատմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող առեւտրաշրջանառության զգալի ծավալները:

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը ձեւավորելուեւ՝ գործարար կապերն ամրապնդելու համար:

Նուրի ալ Դուլեյմին հատկապես կարեւորել է Հայաստանի ճարտարապետական եւ շինարարական ընկերությունների մասնակցությունը Իրաքում տեղի ունեցող շինարարական ծրագրերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկրների միջեւ զբոսաշրջության ակտիվացման կապակցությամբ եւ միաժամանակ նշել, որ ավիացիոն փոխադրումների հաճախականությունը վերանայման կարիք ունի:

Տիգրան Ավինյանը նշել է, որ, հաշվի առնելով Հայաստանի դինամիկ զարգացող ՏՏ ոլորտը, մեծ հնարավորություններ կան փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով, եւ մեր երկիրը պատրաստ է փոխանցել էլեկտրոնային կառավարման եւ թվային տեխնոլոգիաների ներդրման իր փորձը:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը՝ հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ