News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակագեր է անվանել, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակարգեր են, - TGRT-ի եթերում ասել է ԱԳ նախարարը:

Դավութօղլուի խոսքով՝ Անկարան մտադիր է «մինչեւ 2020 թվականը գործարկել C-400 զենիթահրթիռային համակարգերը»: Մինչդեռ, ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաղորդել էր, որ C-400- ի տեղակայումը կսկսվի 2019 թ. hոկտեմբերին:

Հանրապետության ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է, որ «C-400-ը համակարգեր են, որոնք կոչված են տարածաշրջանում խաղաղության ապահովել»:

Խոսելով Թուրքիային  5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրից  բացառելու ԱՄՆ որոշման մասին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան ձգտում է  « իր սեփական կործանիչներն արտադրել »:

«Մենք լուրջ ենք վերաբերում ազգային սպառազինության  արտադրությանը: Սակայն F-35-ը նոր տեխնոլոգիաներ են, ինչի կապակցությամբ մենք 1,4 մլրդ դոլար ենք ներդրել եւ գործընկերներ դարձել դրանց ստեղծման ծրագրում: Սակայն, եթե դրանք մեզ չփոխանցեն, կործանիչների հարցում մեր  կարիքները մենք  կբավարարենք այլ տեղում, ինչպես C-400- ի դեպքում », - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել