News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 18-ին, ժամը 19-ին, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյան փողոցից բերման են ենթարկել Շահումյանի 6-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա բացատրություն է տվել, որ հունիս-հուլիս ամիսներին Ամիրյան փողոցում գտնվող հագուստի խանութից, նաեւ Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից, կատարել է մի շարք գողություններ:

Մասնավորապես պարզվել է, որ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաներում գտնվող երկու խանութից, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գողացել է մեկական օծանելիք, դարձյալ Մաշտոցի պողոտայում մի դեղատնից գողացել է քսուքներ, իսկ Կողբացու փողոցի մի խանութից՝ կոնյակ:

Գողությունների մասին նախկինում չի հայտնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
28-ամյա տղամարդը ապակյա շշով 4-5 անգամ հարվածել է 25-ամյա կնոջ գլխին
Բացի այդ, 2019 թվականի փետրվարի 13-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ…
Ուրալում 7-ամյա վաղեմության սպանությունը բացահայտվել է փողոցային զուգարանի ապամոնտաժումից հետո
Գործի հետաքննությունը շարունակվում է...
Նոր մանրամասներ` Երեւանում կանխված զինված վիճաբանությունից. պարզվել է բոլոր մասնակիցների ինքնությունը. կա ձերբակալված
Նշենք, որ օգոստոսի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության...
«Մեր Էրգիր» ռեստորանի լողավազանում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել․․․
Դաժան սպանության «պատվիրատուն» համաներմամբ է ազատ արձակվել. մանրամասներ՝ աղմկոտ սպանության գործից
Շիրակի մարզում տեղի ունեցած սպանությունը պատվիրելու համար հետախուզվող 45-ամյա Ռուբեն Սարգսյանին, որն առավել հայտնի է «Ուդի» մականվամբ, մինչ օրս չեն հայտնաբերել...
Իտալիայի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՊԵԿ պաշտոնյային կաշառելու փորձի համար. գործը դատարանում է
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան․․․
Ֆոտոռեպորտաժներ