News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքում  հուլիսի 21-ին նռնակի պայթյունից աղբը հավաքող  44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից:

«Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ: Քննիչի գլխավորությամբ մեկնած խմբին պարզվել է, որ նույն օրը 23:00-ի սահմաններում նշված անձը իր կողմից վարած մեքենայով Կոշտոյան փողոցի աղբամանների աղբը հավաքելու ժամանակ գտել է նռնակի պայթուցիչ, պայթուցիչի օղակը բացվելու հետեւանքով ստացել է վնասվածքներ: Նշանակված է փորձաքննություններ, նյութեր են  նախապատրաստվում»,- հայտնեցին ոստիկանությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ