News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով թիրախավորված քննություն է իրականացվում։ Այս մասին այսօր Lurer.com-ին հայտնել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Ես կարող եմ փաստն արձանագրել՝ թիրախավորված քննություն է իրականացվում, մասնավորապես՝ խուզարկությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար։ Դա ապացուցում է խուզարկության արձանագրությունը, որտեղ քննիչը մատնանշել է բացառապես և հիմնականում Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերելի միջնորդություններ և կրիչներ։ Նա նույնիսկ կրիչը գորձարկել է համակարգչում, տեսել է` կան Քոչարյանի գործին վերաբերող միջնորդություններ, որոնցից 43 թերթը տպել է և կցել արձանագրությանը։ Ի՞նչ իրավասությամբ, ի՞նչ առնչություն ունի 314 հոդվածի գործը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ»,- ասել է Գեորգի Մելիքյանը։

Գեորգի Մելիքյանի խոսքով՝ ըստ օրենքի, հսկող դատախազը պարտավոր էր դիմել  ԲԴԽ-ից ստանալ համաձայնություն, նոր դատավորի նկատմամբ իրականացնեին քրեական հետապնդում։

«Քրեական գործում առանձնացրել ենք 5 կետից ձևակերպումներ, որտեղ նշված է, որ Դավիթ Գրիգորյանի կողմից կատարվել է պաշտոնեական կեղծիք, նրա մոտ կարող են պահվել քրեական օրենքով արգելված այլ իրեր ու առարկաներ։ Այս բոլորն ուղղակի ձևով մատնանշում են, որ առկա է կասկած, որ Դավիթ Գրիգորյանը կատարել է ենթադրյալ որևէ հանցագործություն, տվյալ դեպքում՝ պաշտոնեական կեղծիք։ Սակայն, ըստ օրենքի, հսկող դատախազը պարտավոր էր դիմել  ԲԴԽ-ից ստանալ համաձայնություն, նոր դատավորի նկատմամբ իրականացնեին քրեական հետապնդում, այնինչ նման համաձայնություն ԲԴԽ-ն չի տվել։ Այս ամենը փաստում է, որ քրեական գործը ապօրինի է հարուցված, և ապօրինի իրականացվող քրեական հետապնդում է իրականացվում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ։ Խուզարկություն է իրականացվել ոչ միայն Դավիթ Գրիգորյանի, այլեւ նրա օգնականի եւ գործավարի աշխատասենյակներում եւ առգրավվել նրանց համակարգիչները։ Արդյունքում ըստ Մելիքյանի՝  կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը եւ խոչընդոտվել արդարադատության իրականացմանը։ Նրանք առգրավվել ենք բոլոր համակարգիչները։ Նշենք, որ քրեական գործի հարուցումը, որի շրջանակում վարույթն իրականացնող մարմինը ստացել է խուզարկություն իրականացնելու թույլտվություն, դատախազությունը մերժել է դեռ 2019թ. փետրվարի 18–ին։ Սակայն, ըստ փաստաբանի, երբ Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, դրանից հետո ՝ մայիսի 22–ին  դատախազությունը նոր դիմում է ստացել եւ վերսկսել գործի քննությունը՝ վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործը կասեցնել եւ դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։ 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ