News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզից հարյուրավոր անօթեւան ընտանիքներ  դուրս կմնան բնակարանների հերթացուցակից ու այս տարի բնակարան չեն ստանա, եթե  ընտանիքի բացակայող անդամ ունեն ու այդ անդամը լիազորագիր չի ուղարկել: «1988-ի աղետին կորցրել եմ 5 սենյականոց բնակարան: Բազմիցս խնդրով դիմել եմ մարզպետարանի համապատասխան վարչություն: Անօթեւանի կարգավիճակ ունեմ; Պետությունը ինձ բնակարանով ապահովել հրաժարվել է, քանի որ ընտանիքիս անդամներից մեկը Ռուսաստանում է եւ լիազորագիր չի ուղարկում, չգիտեմ նաեւ նրա տեղը, որեւէ լուր անգամ չունեմ արդեն քանի տարի»,-պատմել է գյումրեցի Սուսաննա Աթոյանը:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքով` նման 980 գյումրեցի տնակատիրոջ գործ  է ուղարկվել  ՀՀ քաղաքաշինության նախարարություն, որպեսզի ուսումնասիրեն, թե այդ ընտանիքներն օգտվելո՞ւ են բնակարան ստանալու իրավունքից, թե՝ ոչ:

Հիշեցնենք, փետրվարի մեկից մեկնարկած բնակարանների բաշխման նպատակով փաստաթղթերի ներկայացման  նոր գործընթացը ենթադրում է, որ եթե ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ բնակվում են արտերկրում, նրանք լիազորագրեր պետք է ուղարկեն: Փաստաթղթեր չներկայացրած անդամն այլեւս ընտանիքի կազմում չի հաշվառվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ