News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եղիսաբեթ II թագուհին Բուքինգեմյան պալատում ընդունել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին, հաղորդում է BBC-ը;

«Պարոն Ջոնսոնն ընդունել է Նորին Մեծության առաջարկն ու համբուրել նրա ձեռքը վարչապետի պաշտոնում նշանակվելուց եւ գանձապետարանի առաջին լորդ դառնալուց հետո»,- ասվում է Բուքինգեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ:

Բրեքզիթի հարցը, որը Ջոնսոնը մտադիր է կյանքի կոչել, նոր վարչապետի խոսքում առաջնային է եղել:    

«Այսօր ես կանգնած եմ Ձեր առջեւ, որպեսզի ասեմ, որ Եմ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը քննադատողները շփոթվում են: Նրանք, ովքեր դեմ են Բրիտանիային, կմնան առանց գրոշի»,- ասել է նա թագուհու մոտ ընդունելության ժամանակ: Ջոնսոնի խոսքով՝ նա չի կասկածում, որ բրեքզիթը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

«Մենք չենք սպասի 99 օր: Բրիտանացիները դրան երկար են սպասել, եւ գործելու ժամանակն է: Իմ խնդիրն է ծառայել Ձեզ»,- ասել է նոր վարչապետը: Ջոնսոնը նաեւ նշել է, որ պատրաստ է երկիրը դուրս բերել ԵՄ կազմից «կոշտ» սցենարով: Նրա  խոսքով՝ Մեծ Բրիտանիան պատրաստ է ցանկացած լուծման: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ