News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իտալիայում սմարթֆոններից կախվածության դեմ կպայքարեն պետական մակարդակով, հաղորդում է «Եվրոպուլս»-ը:

Գլխավոր միջոցը, որն առաջարկում է կառավարությունը, այն է, որ իտալացիները կտեղեկանան այսպես կոչված նոմոֆոբիայի՝ «no-mobile-phone phobia», այսինքն՝ առանց բջջային հեռախոսի մնալու վախի մասին:

Դրա համար ծրագրվում է ծնողների համար կրթական ծրագրեր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան վաղ տարիքում երեխաներին օգնել, ինչպես նաեւ «թվային հիգիենա» մտցնել դպրոցներում եւ համալսարաններում:

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ 15-20 տարեկան իտալացիները ստուգում են իրենց հեռախոսները օրական 75 անգամ, ընդ որում՝ 81%-ն օգտագործում է հեռախոսը քնելուց առաջ, ինչն անքնության եւ հոգնածության է հանգեցնում:

Եվրոստատի տվյալներով՝ իտալացիները կապված են սմարթֆոնների հետ ավելի շատ, քան մյուս եվրոպացիները: Այդ առումով առաջատար են նաեւ հույները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ