News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել արեւելյան ափից, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով հարավկորեական պաշտոնյային՝ դրանով իսկ իրականացնելով առաջին հրթիռային փորձարկումներն այն ժամանակվանից ի վեր, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեցին վերսկսել փակուղի մտած բանակցությունները միջուկազերծման մասին։

Հյուսիսային Կորեան հրթիռներն արձակել է Վոնսան քաղաքից, որոնցից մեկը թռել է մոտ 430 կիլոմետր, մյուսը՝ 690 կիլոմետր ծովի վրայով։ Երկու հրթիռներն էլ հասել են 50 կիլոմետր բարձրության, տեղեկացրել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնյան։

Երկրորդ՝ ավելի մեծ հեռահարության հրթիռը, հավանաբար, նոր տեսակի էր, բայց այդ տեղեկատվության ստուգման համար կատարվում է մանրակրկիտ ուսումնասիրություն, ասել է պաշտոնյան։

Հրթիռների արձակումը կասկածի տակ է դնում բանակցությունների վերսկսման ջանքերը Թրամփի եւ Կիմի հանդիպումից հետո հունիսի վերջին, Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի միջեւ ապառազմականացված գոտում։

ԱՄՆ ներկայացուցիչը, որը չի ցանկացել նշել անունը, ասել է, որ նախնական տեղեկատվությամբ՝ համենայնդեպս մի հրթիռը՝ փոքր հեռահարությանը, արձակվել է Հյուսիսային Կորեայից։ Պաշտոնյայի խոսքով՝ հետագա ուսումնասիրություն է կատարվում։

Հարավային Կորեան հայտնաբերել է պատրաստվող փորձարկումների նշաններ դեռեւս մինչեւ դրանց արձակումը եւ հիմա իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարում Միացյալ Նահանգների հետ միասին, ասվում է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ