News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լցանավերի վրա հարձակումից եւ անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածության աճն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ստիպեց կոալիցիոն դաշնակիցներին կոչ անել պաշտպանել Պարսից ծոցում իրենց նավերը, գրում է Bloomberg-ը:

Այս շաբաթ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան խնդրեցին իրենց բացառել՝ ԱՄՆ-ին միանալու փոխարեն:

«Եվրոպական նախաձեռնության ստեղծման ձգտումը հստակ ազդանշան է, որ Եվրոպան հետ է քաշվում ԱՄՆ-Իրան հարաբերություններին չմիջամտելու համար»,- ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում Մերձավոր Արեւելքի հարցերով ծրագրի տնօրեն Ջոնաթան Ալտերմանը:

Այդ միտքն աջակցել է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հայտարարելով, որ Եվրոպան ցանկանում է միջոցներ փնտրել Իրանի հետ հարաբերություններում լարվածություն թուլացնելու համար:

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, սակայն, հայտարարել է, որ այդ ջանքերը «փոխլրացնող» են:  

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պառլիի խոսքով՝ Պարսից ծոցում նավերի պաշտպանության հարցով եվրոպական նախաձեռնությունը տարածաշրջան հավելյալ նավերի ուղարկում չի պահանջում:  

«Մենք շփումներ ունեցել ենք Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ: Դա թույլ կտա ներդրում կտարել Պարսից ծոցում անվտանգության ապահովման, փոխադրումների գործում եւ իրավիճակի անկախ գնահատական ստանալ»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ջերեմի Հանթն իր հերթին հայտարարել է, որ եվրոպական ծովային նախաձեռնությունն ուղղված է լարվածության նվազեցմանը:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ նավավարության ազատության պաշտպանության հարցով կհամագործակցի իր գործընկերների եւ դաշնակիցների հետ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ եվրոպական երկրները կարեւոր դեր խաղան նավերի պաշտպանության գործում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ