News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեր գործընկերները կառավարման խորհրդարանական ձեւաչափի անցնելու որոշում են ընդունել, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

«Մենք գնո՞ւմ ենք խորհրդարանական հանրապետության անցման ճանապարհով: Ոչ, չենք գնում: Իսկ խորհրդարանի դերի ամրապնդմանը, այո, ես կողմ եմ»,- ասել է Մատվիենկոն՝ անդրադառնալով պետական կառուցվածքի մասին հարցին:

Նրա խոսքով՝ պետության կառուցվածքը հիմնվում է ավանդույթների, պատմության, մշակույթի վրա: «Աշխարհում կան հաջողակ խորհրդարանական հանրապետությունների օրինակներ, սակայն դրանք շատ չեն, եւ այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգն ու պետական ժողովրդավարական ինստիտուտներն ավելի քան 100 տարեկան են: Հայաստանում մեր գործընկերները կառավարման խորհրդարանական ձեւաչափի անցնելու որոշում են ընդունել, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Ես անկեղծորեն նրանց հաջողություն եմ մաղթում, որպեսզի ամեն ինչ նրանց մոտ ստացվի»,- նշել է Մատվիենկոն:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ