News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Այսօր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի եւ մյուս ապրանքների որակական հատկանիշները եւ արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ եւս հենց մատակարարման պահին նկատել եւ արձանագրել ենք թերությունները եւ հրաժարվել ընդունել մատակարարված խմբաքանակը»,- այս մասին  ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

ՊՈԱԿ-ի տնօերնը տեղեկացրել է, որ նույն օրը «Ցիկլոիդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված 50 լ հյութի տուփերի վրա բացակայել է համապատասխան մակնշումը՝ հյութի մեջ առկա առնվազն 40 %  թարմ մրգերի եւ պտուղների ծավալային մասին տեղեկատվություն առկայության վերաբերյալ: Այս խմբաքանակը եւս մանկատունը չի ընդունել: Այն փոխարինվել է տեխբնութագրին համապատասխանող ապրանքով:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Գավառի մանկատան սննդի ընդունման հանձնաժողովը մատակարարված սննդի արտաքին տեսքի զննությամբ հայտնաբերել էր, որ 10 կգ պղպեղը եւ 50 կգ խնձորը ընդհանրապես չէր մատակարարվել, իսկ մատակարարված միսը չի համապատասխանում ՊՈԱԿ-ի եւ «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին:

Մանկատան տնօրինությունը հրաժարվել էր ընդունել մատակարարված ապրանքի հերթական խմբաքանակը եւ տեղում համապատասխան արձանագրություն կազմել՝ ահազանգելով նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ պահանջելով համապատասխան մասնագիտական եզրակացություն: Նույն օրը փորձանմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Այս մասին համապատասխան կարգով տեղյակ է պահվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունը:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրինությունը պահանջել է լրացնել չմատակարարված սննդի խմբաքանակը, ինչպես նաեւ փոխարինել կասկածի տեղիք տված մսամթերքը:

Մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ