News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,– ասվում է հրամանագրում:

Կարեն Նազարյանի կենսագրությունը

Կարեն Նազարյանը ծնվել է 1966թ. քաղաք Երեւանում:

Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանը եւ Մոսկվայի դիվանագիտական ակադեմիանը: Մասնագիտությամբ արեւելագետ է, միջազգային հարաբերությունների մասնագետ:

Դիվանագիտական գործունեությունը

1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)

1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում եւ միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ

2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ

2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան

2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք

2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:

2015-2017թթ. ՀՀ եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Ներկայումս նախագահում է հայ-հունական եւ հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները:

2018թ․ հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։

1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին եւ նախարարական հանդիպումներին: 1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող եւ միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ եւ ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:

2018թ. դեկտեմբերի 28-ին նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`

2000թ. Խոշտանգումների եւ դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնեւ

2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան

2009-2011թթ. ՄԱԿ-ի Տնտեսական սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ եւ 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք

2012-2013թթ. ՄԱԿ-ի Կանոնադրության եւ կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ