News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ալյասկայի մերձակա սառույցների հալվելու արագությունը շատ ավելի բարձր է, քան կանխատեսում էին կլիմայաբան գիտնականները։ Լեկոնտ ստորջրյա սառցադաշտը (նահանգի մայրաքաղաքից հարավ) հարյուր անգամ ավելի արագ է կորցնում զանգվածը, քան կանխատեսվում էր։

Հետազոտողների թիմը երկու տարի ուսումնասիրել է սառցե զրահը հիդրոլոկատորների օգնությամբ, տեղեկացնում է «Միր 24»-ը՝ հղում կատարելով Science-ին։

Բացի այդ, նրանք տվյալներ են հավաքել ջերմաստիճանի, աղիության եւ հոսանքն ի վար հոսքի արագության մասին՝ գնահատելու համար հալաջրերի արտանետումները։ «Չափումները ցույց են տալիս, որ հալվելու արագությունը զգալի է, երբեմն հարյուր անգամ ավելի շատ, քան կանխատեսում է գոյություն ունեցող տեսությունը»,- նման եզրակացության են եկել հեղինակները։

Հալվելու տեմպերը բարձր են եղել բոլոր սեզոններին, բայց հատկապես արագացել են գարնանն ու ամռանը։

Գիտնականները նշել են, որ նախորդ կանխատեսումները հաշվի չեն առել այնպիսի կարեւոր գործոններ, որոնք կարող են հանգեցնել սառցադաշտերի քայքայման։

Մինչ այդ կարծում էին, որ տեղայնացված հալումը սառցադաշտի մակերեսին առաջ են բերում հալված ջրերի «շլեյֆները»։ Բայց վերջին տվյալների համաձայն՝  դրանից անհետանում են միայն սառցազրահների ոչ մեծ մասերը։

Շատ ավելի քայքայիչ ազդեցություն ունի շրջակա հալումը, որին նախկինում առանձնակի նշանակություն չէին տալիս։ Պարզվեց, որ այն ազդում է սառցադաշտի ամբողջ մակերեսի վրա եւ նպաստում դրա արագացված անհետանալուն։ Գիտնականները նշել են, որ նոր տվյալները թույլ կտան ավելի ստույգ կանխատեսումներ անել։ «Ծովի մակարդակի հետագա բարձրացումը առաջին հերթին որոշվում է նրանով, թե որքան սառույց է պահվում սառցե վահաններում»,- նշել են նրանք։

Նշենք, որ այժմ մասնագետները չեն կարողանում ստույգ ասել, թե ինչպես կբարձրանա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը մինչեւ 2100 թվականը։ Ոմանք կարծում են, որ աճը կկազմի ընդամենը մի քանի տասնյակ սանտիմետր, մյուսները նշում են երկու կամ երեք մետր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ