News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Օձն ընդհատել է Նիգերիայի օրենսդիր մարմնի նիստը։ Ինչպես տեղեկացնում է AFP-ն, Օնդո նահանգի խորհրդարանի նիստերի դահլիճ է սողոսկել օձ, ինչն ստիպել է պատգամավորներին արագ հեռանալ շենքից։

Ենթադրվում է, որ օձը դահլիճում հայտնվել է շենքի տանիքից։ Խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցները բռնել եւ սպանել են սողունին։ Այնուամենայնիվ, նիստերը հետաձգվել են անորոշ ժամանակով, քանի որ շենքն անվտանգ չէր։

Նիգերիայում օձերը շատ են, այդ թվում թունավոր իժեր, կոբրաներ եւ սումատորներ։ Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է 2001 թվականին, Նիգերիայում տարեկան միջինը օձի խայթոցից տառապում է մոտ 500 մարդ։ Ութից մեկը մահանում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ