News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Անհանգստացողները շատ են, բայց լճի մաքրման ոչ մի միջոցառում ոչ ոք չի պատրաստվում իրականացնել։ Այս մասին հուլիսի 26-ի մամուլի ասուլիսում ասաց էկոլոգ Սիլվա Ադամյանը։

Նրա խոսքով՝ այժմ ջուրը ինքնամաքրման գործընթացում է, բայց դա չի լուծում լճի աղտոտվածության հարցը. «Այդ շրջանում աշխատող ֆաբրիկաները պետք է մաքրիչ կայաններ տեղադրեն, բայց այս պահին նման օրենք չկա, որը կստիպեր նրանց տեղադրել դրանք։ Սեւան լցվող ջրերի հարցը նույնպես լուծում է պահանջում, քանի որ Սեւանի աղտոտման հիմնական պատճառներից է»։

Մինչ տարբեր տեսչությունները որոշում են, թե ով է զբաղվելու մաքրմամբ, լճում կտրուկ կրճատվում է ձկան քանակությունը։ Ադամյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ պաշտոնական տվյալներով կա 3 հազար տոննա ձուկ, թեեւ այդ քանակությունը պետք է աճի մինչեւ 25-30 տոննայի։

Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից Գրիգոր Գրիգորյանը պնդում է, որ Սեւանի փրկության որոշ միջոցառումներ այնուամենայնիվ կատարվում են, բայց չի ժխտում, որ աշխատանքներն ընթանում են չափազանց դանդաղ խնդրի օպերատիվ լուծման համար։

Էկոլոգը նաեւ ներկայացրել է արագիլների վրա սեւ յուղոտ շերտի խնդրի առկայության մասին, որոնք սնվում են Արարատի հովտի ջրատարներում։ «Թռչունների եւ նրանց ձագերի թեւերը յուղոտվում են, ինչը խանգարում է նրանց ազատ թռչել։ Եթե մենք տագնապի ազդանշան չստանայինք, ոչ ոք այդ խնդրի մասին չէր իմանա։ Ոչ շրջակա միջավայրի նախարարությունը, ոչ էկոլոգիայի տեսչությունը հանձն չեն առնում լուծել խնդիրը, միայն խորհուրդ են տալիս դիմել ԱԻՆ»,- նշել է Ադամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ