News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները կարող են չեղարկել ամերիկյան Boeing ընկերության ինքնաթիռները ձեռքբերելու պատվերը ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների ֆոնին։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Օսակայում ես ասել եմ Թրամփին, որ եթե անգամ Թուրքիան ձեռք չբերի Patriot-ը, մենք կգնենք Boeing-ը,-Bloomberg գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը։-Մենք լավ հաճախորդներ ենք։ Սակայն եթե մեր կոնֆլիկտը շարունակվի, ստիպված կլինենք վերանայել այդ հարցը»։

Ներկայումս Թուրքիան ակնկալում է Boeing օդանավերի մատակարարումը 10 մլրդ դոլար արժողությամբ, նշում է գործակալությունը։

2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը հայտարարել էր Թուրքիայի հետ 2.5 մլրդ դոլարի չափով Ս-400 ԶՀՀ-ի մատակարարման գործարքի մասին։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Թուրքիայի այդ որոշումն անհնարին է դարձնում այդ երկրի հետագա մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների ստեղծման ծրագրում։

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ այդ որոշումը կարող է անշտկելի վնաս հասցնել երկկողմանի հարաբերություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ