News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել, իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայություն:

Արման Թաթոյանը տեղում ուսումնասիրել է նաեւ մանկատան պայմաններն, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակը, բուժկետը, առանձնազրույցներ ունեցել հաստատության սաների հետ եւ ուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Հիշեցնենք, որ մանկատուն էր մատակարարվել թերի սնունդ:  Ըստ հաստատության տնօրինության՝ մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ