News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա ապրիլին Հայաստանի բանկերի միության եւ Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մեկնարկել էր ֆինանսաբանկային ոլորտը ներկայացնող սեմինարների շարքը. այսօր արդեն տնտեսական լրագրողներն ստացան մասնակցության հավաստագրերը:

Երկամսյա սեմինարների ընթացքում ՀՀ բանկային համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցնող մասնագետներն ու ֆինանսական ոլորտի փորձագետները դասախոսությամբ, հարցուպատասխանի ձեւաչափով անդրադարձել են լրագրողների հետաքրքրությունը շոյող եւ հասարակության լայն շրջանակներում քննարկվող մի շարք թեմաներ՝ ՀՀ սպառողական եւ հիփոթեքային վարկավորման շուկաներ, ավանդներ ու պարտատոմսեր, բանկային ռիսկեր, թվային բանկ, կորպորատիվ կառավարում եւ այլն:

Նախաձեռնության նպատակն է եղել լրագրողներին փոխանցնել հնարավորին չափ ավելի շատ տեղեկատվություն ՀՀ բանկային համակարգի գործունեության մասին, ինչն էլ կնպաստի նրանց կողմից ֆինանսատնտեսական ոլորտն ավելի խորը եւ համակողմանի վերլուծության միջոցով լուսաբանելուն:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով բնակչության լայն շերտերի համար ֆինանսաբանկային ոլորտն ավելի ընկալելի, ըմբռնելի դարձնելու համար կա մեկ ճանապարհ՝ համագործակցություն լրագրողական համայնքի հետ:

Տնտեսական լրագրողները հավաստագրերի հանձնման հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկաների հետ կիսվեցին իրենց տպավորություններով, հայտնեցին շնորհակալական խոսք ու շնորհավորեցին միմյանց նոր կապեր ստեղծելու եւ լավ նախաձեռնությանը մասնակից լինելու առթիվ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ